Ողջույն, աշխարհ

Ձեզ է  ողջունում Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան հ. 168 հիմնական դպրոցը և իր հյուրընկալ դռներն  է  բացում բոլորի համար:

Կարևորելով մատաղ սերնդի դաստիարակությունը և կրթությունը՝  Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան հ. 168  հիմնական դպրոցի տնօրենությունը, ուսուցչական և բազմամասնագիտական համախմբերը ջանք ու եռանդ չեն խնայում  պետությանը, հասարակությանը, շրջապատին արժանի քաղաքացիներ ու սերունդ կրթելու գործում:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի փառավոր լույսը և պատգամները կյանքի ու մանկավարժության ուղենիշ են դարձել դպրոցի սաների և աշխատակիցների համար:

«Սերը երբեք չի կորչում» : «Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը ՝ առաքինություն»:  Այս և նման կարգախոսներով է առաջնորդվում գիտության ու լույսի մեր կրթօջախը՝ օրավուր պատասխանատու լինելով իր սաների համար: Դպրոցի յուրաքանչյուր աշակերտ  քաջատեղյակ է մեր սկսած գործին, որն է՝  բանիմաց, խոհուն, հայրենասեր հայորդիներ կրթելն ու դաստիարակելը, հայրենատեր լինելը, խոսքի ու գործի արժեքն իմանալն ու կատարելը:

Դա է վկայում դպրոցի բակում տեղակայված հուշարձանը, որի վրա կարդում ենք դպրոցի նախկին շրջանավարտների 10 անուն-ազգանուն, որոնք իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի պաշտպանության գործում և զոհվեցին-հավերժացան Արցախյան (1992-1994թթ.) հերոսամարտում:

Մենք սիրով շարունակում ենք մեր գործը՝ ակնկալելով  նորանոր նվաճումներ:

Ապրե՛ք աստվածային լույսով ու օրհնությամբ, և թող ձեր ամեն մի պատգամը հավերժանա: